Իտալիայի առաջնության 21-րդ տուրի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Հռոմում, որտեղ «Լացիո»-ն մրցեց առաջնության առաջատար «Յուվենտուս»-ի հետ: Համառ և անզիջում մրցապայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 24-րդ րոպեին Բուֆֆոնը կանոները խախտեց Կլոզեի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կանդրևան: Այդուհանդերձ քանակական առավելություն ստացած «Լացիո»-ն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 60-րդ րոպեին Լիխշտայների ճշգրիտ փոխանցումից հետո Ֆերնանդո Լյորենտեն գլխի հարվածով գնդակը վարպետորեն ուղարկեց տանտերերի դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում վտանգավոր էին գրոհում «Լացիո»-ի ֆուտբոլիստները: Մի քանի դրվագում գնդակը հրաշքով չհայտնվեց «Յուվեի» դարպասում: Արդյունքում գրանցվեց խաղաղ դաշինքը:
«Լացիո» - «Յուվենտուս»`1:1
Գոլեր` Կանդրևա 24’ – Լյորենտե 60’