Ռուսաստանի տնտեսությունը քաոսի մեջ է հայտնվել. Սպիտակ Տուն
Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից տոկոսային դրույքաչափի անսպասելի նվազեցումը վկայում է այն մասին, որ այդ երկրի տնտեսությունը շրունակում է մնալ քաոսային վիճակում, ինչին, անշուշտ, ազդել են նաև եվրոպական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը:
Վերջինիս խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի արշավախումբն իր կոնկրետ գինը ունի Արևելյան Ուկրաինայում և ԱՄՆ-ն հուսով է, որ այդ այդ գնի չափով էլ Պուտինը կվերանայի իր ռազմավարությունը:


