4551 դիտում
15:19 31-01-2015
Իրավիճակը սահմանին՝ անցնող շաբաթվա ընթացքում. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի վերոնշյալ խախտումներից, ադրբեջանական ագիտպրոպը սեփական զինուժի կորուստները պարտակելու և հանրության շրջանում հաղթական տրամադրություններ ձևավորելու համար դիմել է էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն:
Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
7969 դիտում
14:05 28-04-2018
Անցնող շաբաթվա ընթացքում շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. Արցախի ՊԲ
9439 դիտում
14:22 12-05-2018
Անցնող շաբաթվա ընթացքում իրադրությունը շփման գծում եղել է հարաբերական կայուն. ՊԲ
Այս բաժնից
1060 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1063 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին