3682 դիտում
12:24 31-01-2015
Սաակաշվիլին արմատախիլ արեց կոռուպցիան, իսկ հետո այն պետական մենաշնորհի վերածեց. Ջ. Սորոս
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով սկզբում արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն հետո այն վերածեց պետական մենաշնորհի, ասված է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի և ֆրանսիացի փիլիսոփա, գրող Բերնար-Անրի Լևիի հոդվածում, որը հրապարակել է The New York Times թերթը:
Հոդվածում գրված է. «Օրինակի համար՝ Ուկրաինան չի ղեկավարվում անհատապես, այնտեղ գործում է հակակշիռների և զսպումների համակարգը: Նման պետությունները դանդաղ են առաջ շարժվում, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելի հաջողակ են լինում:
Իսկ երբ Սաակաշվիլին նախագահ դարձավ, նա անմիջապես ազատվեց իրեն ատելի Ճանապարհային ոստիկաններից և անցակետերի աշխատակիցներից, որոնց օգտագործում էին վարորդներից կաշառք վերցնելու համար: Վրաստանի ժողովուրդն անմիջապես հասկացավ, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Ցավոք, Ուկրաինան մինչ օրս նման նման ցուցադրական նախագիծ չի իրականացրել: Հարկավոր է կիևյան ոստիկանության վերակառուցում, սակայն եթե ձեզ իրավունքներ են պետք, ապա դեռ պետք է կաշառք տաք, ինչպես և նախկինում էր»:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
10:44 27-02-2019
Կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում. «Փաստ»
2992 դիտում
13:58 06-02-2020
Կոռուպցիան արմատախիլ ենք անելու. կասկածողները կճաշակեն կասկածների ամենադառը պտուղները. Փաշինյան
Այս բաժնից
640 դիտում
20:39 06-02-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում
589 դիտում
18:35 06-02-2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի «Ռուսական տան» հաշիվները
1042 դիտում
22:49 05-02-2025
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար