Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի 3-խաղյա որակազրկման մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատժվել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղում իր ոչ մարզական պահվածքի համար:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը միտումնավոր կերպով կոխրճել էր մրցակցի խաղացող Էմրե Ջանի ոտքը: Տվյալ դրվագը վրիպել էր մրցավարների աչքից, սակայն տեսագրության միջոցով ԱՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է պատժել կարգազանց ֆուտբոլիստին: