Թուրքիայի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Այդին Ունալը հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Թերթի տեղեկություններով՝ վերջինս պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել այս տարվա հունիսին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայցրել նաև Թուրքիայի հետախուզության ղցեկավար Հաքան Ֆիդանը, ով նույնպես մտադիր է մասնակցել ընտրություններին: