211652_close_icon
views-count4204 դիտում article-date 14:40 30-01-2015

Երգչուհի Իրինա Դուբցովան ուշագնաց է եղել Բաքու մենահամերգի մեկնելուց առաջ. նա հոսպիտալացվել է

Ռուսական էստրադայի հայտնի կատարող Իրինա Դուբցովան այսօր Մոսկվայի Շերեմետևով օդանավակայանում Բաքո մեկնելուց առաջ կորցրել է գիտայցությունը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Երգչուհուն անմիջապես տեղափոխել են Լապինոյի անվան բժշկական կլինիկա: Ներկա պահին նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրան բժիշկներն արգելել են թռիչքները: Դուբցովան այսօր երեկոյան պետք է մենահամերգով հանդես գար Բաքվի Հ. Ալիևի անվան համերգայի համալիրում: Երգչուհու երաժշտական կոլեկտիվն ու նրա տնօրենը ներկա պահին գտնվում են Բաքվում, իսկ համերգը հետաձգվել է:

Նմանատիպ նյութեր