Պորտուգալիայից արտաքսված հրեաների ժառանգները քաղաքացիություն կստանան
Պորտուգալիայում ընդունված նոր օրենքի համաձայն՝ երկրից 500 տարի առաջ արտաքսված հրեաների ժառանգները քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն:
Նման օրենք էր ընդունել նաեւ Իսպանիան՝ 2014թ-ին:
1492 թվականին մոտ 80 հազար փախստական հրեա Իսպանիայից տեղափոխվել եւ հաստատվել էր Պորտուգալիայում: Սկզբում նրանց ապաստանել էին, իսկ հետագայում՝ պահանջել ընդունել քրիստոնեություն կամ լքել երկիրը: