Սիրիայում 21-ամյա հայ զինվոր է զոհվել
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայում՝ Դեր Զորում ընացող մարտերի ժամանակ զհվել է սիրիական բանակի հայազգի զինծառայող, 21-ամյա Հակոբ Սապան:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի հայկական թաղամասերից մեկը: Հրթիռներից մեկն ընկել էր Թիլալ պողոտայի վրա՝ Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդարանից ոչ հեռու: Հրիթռակոծության հետևանքով 3 քաղաքացի էր զոհվել: Վնասվել էին մոտակա շենքերի բնակարանները և խանութները:
[img]/ups/images/0345257001422516155208454.jpg[/img]