ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային ևս մեկ միլիարդ հատկացնել
ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հայտնել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացվի ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը, որում ընդգրված կլինի Ուկրաինային հավելյալ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին կետը:
Ջեյկոբ Լյուն BBC հեռուստաընկերության եթերում պատմել է, որ եթե ուկրաինական իշխանությունները շարունակեն տնտեսական բարեփոխումները, այդ պայմանի դեպքում Ուկրաինային ևս մեկ միլիար դոլարի վարկային երաշխիք հատկացնելու նախագիծը կոնգրեսի կողմից կընդունվի:
Ի դեպ, Վաշինգթոնն արդեն ստորագրել է Կիևին 2 միլիարդ վարկային երաշխիք տրամադրելու համաձայնագիրը:
Նշենք, որ Ուկրաինայի տնտեսությունն այս պահին փակուղու եզրին է՝ արևելքում տիրող զինված հակամարտությունների պատճառով: