ԵՄ-ն պատրաստ է ուղիղ վարկերի փաթեթի շրջանակներում Ուկրաինային հատկացնել 760 միլիոն եվրո
ZN.UA-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն արդեն հոկտեմբերին պատրաստ է ուղիղ վարկերի փաթեթի շրջանակներում Ուկրաինային հատկացնել 760 միլիոն եվրո:
Այս մասին երեկ Կիևում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
Այս գումարը հանդիսանում է Ուկրաինային հատկացվելիք օգնության փաթեթի 1.6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի մի մասը: Բառոզուն հիշեցրել է, որ օգնության ընդհանուր ծավալից 600 միլիոն եվրոն հատկացվել է ավելի վաղ:
Բառոզուի խոսքերով` ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինային հատկացնել ավելի քան 1 միլիարդ եվրո և օգնել Դոնբասի վերականգնման հարցում: Դոնբասի ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է 2 միլիարդ գրիվնա: