Թայվանում ավելի քան 1 միլիոն թռչուն է ոչնչացվել. տեսանյութ
Թայվանում փորձում են կանխել թռչնագրիպի տարածումը: Երկրում վիրուսի հերթական բռնկումն ամենազանգվածայինն է վերջին տասնամյակում: Այն հայտնաբերվել է մոտ 450 թռչնաֆաբրիկաներում եւ մի շարք ֆերմաներում:
Վերջին մի քանի օրում իշխանությունների հրամանով ոչնչացվել է ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտանի թռչուն:
Թռչնագրիպ էր հայտնաբերվել նաեւ հարեւան Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում: Միայն Չինաստանում, պաշտոնական տվյալներով, վիրուսը փոխանցվել էր 23 մարդու: