Ջեկոն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում կարող է հեռանալ անգլիական ակումբից: Ինչպես հայտնում է Bild պարբերականը` բոսնիացի խաղացողը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն: Ներկայումս դորտմունդյան ակումբը անգլիական ակումբի հետ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Նշվում է, որ «քաղաքաբնակները» Ջեկոյի տրանսֆերի համար պահանջում են խոշոր գումար, որը հանդիսանում է բանակցությունների քննարկման գլխավոր առարկան:
Հիշեցնենք, որ Ջեկոն Բունդեսլիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: «Վոլֆսբուրգ»-ի կազմում Էդինը անցկացրել է 111 խաղ և խփել է 66 գոլ: