Իրաքում իսլամիստները 30 մարդ են առեւանգել
Իրաքի Մոսուլ քաղաքում ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման զինյալները 30 բնակչի են առեւանգել, գրում է Iraqi News-ը:
Բնակիչներին տարել են անհայտ ուղղությամբ: Իսմալիստները նրանց մեղադրել են քրդական զինվորական խմբավորումների հետ գործակցելու մեջ: Մինչ այդ ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր, որ Մոսուլը ՙԻսլամական պետության՚ մայրաքաղաքն է:
Ավելի վաղ քրդական ուժերը իսմալիստներից ետ էին գրավել Քոբանին: