Նիգերիական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարեւան Կամերունում 60 մարդու են առեւանգել:
Կամերունի իշխանությունների տվյալներով՝ զինյալներն անցել են սահմանը եւ հարձակվել մի քանի գյուղերի վրա եւ սպանել մի քանի բնակչի: Առեւանգվածների թվում երեխաներ կան:
«Բոկո Հարամ»-ն իր վերահսկողության տակ է առել Նիգերիայի հյուսիսի մի շարք գյուղեր ու քաղաքներ, եւ սպառնում է հերթական ահաբեկչությունները կազմակերպել նաեւ Կամերունում: