Արաբ բժիշկները երեխայի կերակրափողից խաղալիք են հանել
Սաուդյան Արաբիայում բժիշկները մի երեխայի կերակրափողից փոքրիկ խաղալիք են հանել:
1.5 տարեկան երեխայի ծնողները դիմել էին հիվանդանոց եւ հայտնել, որ երեխան ինչ որ բան է կուլ տվել: Վիրաբույժները ռենտգենի միջոցով պարզել են, որ փոքրիկի կերակրափողում մուլտհերոսներիս մեկի՝ ՙՍպունգ Բոբ՚-ի տեսքով փոքրիկ խաղալիք կա: Մասնագետները նշել են, որ ռենտգենային լուսանկարների վրա երբեւէ նման առարկա չէին տեսել:
Պարզվել է՝ խաղալիքը պատկանել է երեխայի ավագ քրոջը: