Ֆաբրեգասը վնասվածք է ստացել «Լիվերպուլ»-ի դեմ խաղում
«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Ֆուտբոլիստըվնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ սահանկում կատարելուց հետո պատահաբար բախվել է իր թիմակից Ջոն Թերիին:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը և փոխարինվել է: Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա բուժզննումից հետո: