Դի Մարիան վնասվածք է ստացել Պորտուգալիայի դեմ խաղում
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ Նանիի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել: Չնայած դրան «Մանչեթեր Յունայթեդ»-ի խաղացողը շարունակել է հանդիպումը և փոխարինվել է 61-րդ րոպեին:
«Չեմ կարծում, որ վնասվածք լուրջ է: Այո, այնտեղ կոպիտ բախում տեղի ունեցավ: Ներկայումս դժվար է որևէ ախտորոշում տալ: Պետք է սպասել բուժզննման արդյունքներին: Բայց կրկնում եմ, որ վնասվածքը դժվար թե լուրջ լինի»,- նշել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: