Վիետնամում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Վիետնամի հարավում գտնվող Խոշիմին քաղաքում Վիետնամի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել:Կա 4 զոհ:
Ուղղաթիռի կործանման փաստը հաստատել է երկրի զինված ուժերի շտաբի ղեկավարի տեղակալը:
Նա հաղորդել է, որ UH-1 ուղղաթիռն ընկել է քաղաքի շրջաններից մեկում՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել թռիչքից 8 րոպե հետո: