«Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Թոհիրը խոսել է թիմի նորեկ Ջերդան Շակիրիի իտալական ակումբ տեղափոխվելու ընտրության մասին: Վերջինս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիա»-ից տեղափոխվեց «Ինտեր»:
««Ինտեր»-ը հարուստ պատմություն ունեցող մեծագույն ակումբ է, և ոչնչով չի զիջում «Լիվերպուլ»-ին: Ահա , թե ինչի համար զարմացած չեմ, որ Շակիրին «Ինտեր»-ը գերադասեց «Լիվերպուլ»-ից: Մենք երեք անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգայի խաղարկութնունում և ցանկանում ենք պայմանագրեր կնքել լավագույն ֆուտբոլիստների հետ»,- նշել է ինդոնեզացի գործարարը: