Միլանի «Ւնտեր»-ի նախագահ Էրիկ Թոհիրը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիիին նշանակելու որոշումը:
«Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ օրվա ընթացքում: Բացի Մանչինիից, այլ մարզչի թեկնածություն չքննարկեցի: Նա արդեն հիանալի գիտի մեր ակումբը: Մեզ անհրաշետ է փոփոխել թիմի ներսում տիրող մթնոլորտը:
Մանչինիին համարում եմ Իտալիայի լավագույն մարզիչը: Սակայն ցանկանում եմ արժանին մատուցել Մացցարիին և շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար»,-նշել է Ինդոնեզացի գործարարը: