211652_close_icon
views-count4605 դիտում article-date 20:53 24-01-2015

«Ռեալ»-ը դժվարին պայքարում հաղթեց «Կորդոբա»-ին, Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից. տեսանյութ

Իսպանիայի 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը դրամատիկ պայքարում կամային հաղթանակ տարավ 14-րդ տեղում ընթացող «Կորդոբա»-ի նկատմամբ: 3-րդ րոպեին Ալժիրի հավաքականի հարձակվող Նաբիլ Գիլասը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց տանտերերին, սակայն 26-րդ րոպեին Քարիմ բենզեման վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 83-րդ րոպեին ոչ մարզական պահվածքի համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին միտումնավոր հարված հասցրեց մրցակցի խաղացողի դեմքին: 88-րդ րոպեին մրցավարը հավասարեցրեց թիմերի կազմերը: Գարեթ Բեյլի տուգանային հարվածից հետո Ֆեդերիկո Կարտաբիան ձեռքով խաղաց, որից հետո մրցավարը 11 մետրանոց նշանակեց և հեռացրեց «Կորդոբա»-ի խաղացողին: Նշակետից Գարեթ Բեյլը դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: «Կորդոբա» - «Ռեալ»`1:2 Գոլեր` Գիլաս 3 (11մ) – Բենզեմա 26', Բեյլ 88' (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր