211652_close_icon

Մարիուպոլում գնդակոծության զոհ է դարձել 20 մարդ

views-count1533 դիտում article-date 22:43 24-01-2015
Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ Մարիուպոլի բնակելի թաղամասերի գնդակոծության հետեւանքով առնվազն 20 մարդ է մահացել, այդ թվում՝ 1 երեխա: Վիրավորվել է 87 բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը, քաղաքի գնդակոծության փաստի հետ կապված, Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Պաշտոնական Կիեւը կատարվածի մեղավոր է համարում ուժայիններին:

Նմանատիպ նյութեր