Մոսկվայում երկու երեխաներ գետի սառույցի տակ են անցել
Մերձմոսկովյան Կոլոմենսկոյի շրջանում երկու երեխա սառույցի տակ է անցել:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Նեպեցինո բնակավայրից ոչ հետու:
Հայտնի է, որ 7 և 6 տարեկան երեխաները Սեվերկա գետի վրա պատած սառույցի վրա խաղացել են և այն կոտրվել է, իսկ երեխաները հայտնվել են ջրի տակ:
Երեխաներից մեկին հաջողվել է փրկել, իսկ մյուսին որոնում են փրկարարները:
Կորած երեխայի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: