Հունվարի 23-ին Ալմաթի քաղաքի Բալուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից Ն. Նազարբաևի մրցանակների «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 21 պետության շուրջ 200 մարզիկ:
Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝ հունվարի 24-ին, մեր ամենահեղինակավոր մարզիկներից Տիգրան Կիրոկոսյանը, ով անցած տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն և արժանիորեն տեղ գրավել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, գերազանց սկսեց տարին և հաղթելով բոլոր մրցակիցներին գրավեց առաջին տեղն ու 52 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալը:
Վաղը ասպարեզ կմտնեն մեր մյուս մարզիկները: