211652_close_icon
views-count2034 դիտում article-date 09:16 19-06-2014

Պատգամավորը «սամբո կաներ» Կիսելյովին․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին: Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. «Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. «Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»,- ասաց նա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր