2030թ-ին ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կկրճատվի. Բիլ Գեյթս
                        Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ 2030թ-ին ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը աշխարհում կկրճատվի 95%-ով:  Այս մասին նա հայտնել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ: 
Ըստ նրա՝ այդ ժամանակ արդեն վերջնականապես պատրաստ կլինեն ներկայումս ստեղծվող դեղամիջոցները և հիվանդության դեմ պատվաստանյութը: 
«Մենք կտեսնենք ՁԻԱՀ-ի վերջը: ՁԻԱՀ-ի և մալարիայի դեպքերում մոտակա 15 տարիների ընթացքում մենք կտեսնենք հիվանդության դեպքերի 65-100% կրճատում»,-ասել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

