2016թ-ից Ռուսաստանը կունենա նոր Т-50 տեսակի կործանիչներ
ՌԴ Ռազմաօդային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարյովը հայտնել է, որ 2016թ-ից ռուսական բանակը կհամալրվի նոր սերնդի Т-50 կործանիչներով:
Նա նաև նշել է, որ ավիացիան տարեցտարի ավելացնում է իր ուժերն ու հնարավորությունները:
Ներկայումս ռուսական ավիացիան համալրվում է 4++ սերնդի ինքնաթիռներով, իսկ մյուս տարվանից Т-50 տեսակի 5-րդ սերնդի կործանիչներ ձեռք կբերվեն, որոնք ոչ մի բանով չեն զիջում ամերիկյան F-22 տեսակին, ավելին՝ մի շարք ցուցանիշներով գերազանցում են դրանց: