211652_close_icon

Մամեդյարովը հունվարի 27-ին Կրակովում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

views-count2906 դիտում article-date 13:17 24-01-2015
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտում Մինսկի խմբի գործունեության ծրագիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Մամեդյարովի միջև հանդիպում կազմակերպելու շուրջ:

Նմանատիպ նյութեր