4230 դիտում
15:48 07-02-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննեսը 3-րդ անգամ է վիրահատվել
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձերը կասեցնելու ժամանակ վիրավորված զինծառայողներից շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը երրորդ անգամ է վիրահատության ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով՝ վիրահատել են Հովհաննեսի կրծքավանդակն ու լյարդը: «Վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը եւ ներկա պահին վիճակը ծանր կայուն է»,-ավելացրեց Արամ Ասատուրյանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ առաջին վիրահատությունից հետո վիրահատել են Հովհաննեսի ողնաշարը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ էր ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Կան նաև վիրավորներ:
Նմանատիպ նյութեր
6749 դիտում
13:25 23-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննես Ավանեսյանին այս պահին վիրահատում են
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր