Թուրքիայում այսօր սգո օր է
Պատճառը… Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդիի մահն է: Թուրքիայի բոլոր պետական դրոշները կիսով չափ իջեցված կլինեն այսօր: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu պարբերականը:
Սուդյան թագավորը մահացել է հունվարի 22-ի երեկոյան՝ Էր-Ռիադի կլինիկաներից մեկում՝ 92 տարեկան հասակում:
Նշենք, որ նրա մահվան լուրը տարածվելուց անմիջապես հետո նավթի համաշխարհային գինը ժամերի ընթացքում բարձրացավ: Նոր թագավոր է դարձել Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը: