211652_close_icon

Մոսկվայում վիրահատել են 102-ամյա կնոջ սիրտը

views-count2683 դիտում article-date 23:38 23-01-2015
Մոսկվայի № 81 քաղաքային հիվանդանոցում վիրահատել են 102-ամյա մի կնոջ սիրտը: Կարդիոլոգիայի պատմության մեջ նա գրանցվել է որպես ամենատարեց հիվանդ: Կինը սրտի ռիթմի խանգարման խնդիր է ունեցել: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիվանդանոցի՝ սրտի ռիթմի բարդ խանգարումների բուժման բաժանմունքը նախորդ տարի է բացվել:

Նմանատիպ նյութեր