Ռուսաստանը կառուցվածքային ճգնաժամի մեջ է հայտնվել մինչև ուկրաինական դեպքերը. Ի. Շուվալով
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը պնդում է, որ Ռուսատսանը կառուցվածքային ճգնաժամի մեջ է հայտնվել մինչև Ուկրաինայի հայտնի դեպքերը, հաղորդում է gazeta.ru-ն:
Նա չի բացառել, որ Ռուսաստանի խորը տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վատանալ:
«Հարկավոր է գիտակցել, որ Ռուսաստանը գտնվում է բավականին ծանր վիճակում: Մեր տնտեսական դրությունը վատ է և չի նբացառվում, որ կրկնվի 2009 թվականի սցենարը»,-ասել է Շուվալովը: