Մոսկվայի կենդանաբանական այգում տանջել են կորյունին
ՌԴ շրջակա միջավայրի պահպանության ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվայի կենդանաբանական այգիներից մեկում կորյունի հետ դաժանաբար են վարվել:
Ահազանգից հետո կենդանաբանական այգում ստուգում է անցկացվել:
Կորյունին զննած մասնագետը հաստատել է, որ կենդանու մարմնին վնասվածքներ կան, որոնք խոսում են այն մասին, որ նրան տանջել են ու հարվածներ հասցրել:
Կենդանին փորձագիտական քննության կենթարկվի, ինչից հետո պարզ կլինի նրա ճակատագիրը: