Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստերի հետ
Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարում ավարտվել են 10-րրդ տուրի հանդիպումները: Մեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Թեյմուր Ռաջաբովի հետ և պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Խաղացված 10 տուրերից հետո Արոնյանն ունի 4.5 միավոր: Մրցաշարի առաջատարն է Մագնուս Կարլսենը, որն ունի 7.5 միավոր:
Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյան - Սամուել Շանկլադ պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով: Խաղացված 10 տուրերից հետո Սևյանն ունի 5.5 միավոր:
Մրցաշարում վաղը հանգստյան օր է, իսկ հունվարի 23-ին Արոնյանը կհանդիպի Իվանչուկի հետ, իսկ Սևյանն էլ սպիտակ խաղաքարերով կմրցի Արի Դալիի հետ: