211652_close_icon
views-count4403 դիտում article-date 13:05 18-01-2015

Վեյկ ան Զեե. Արոնյանը խաղաղ դաշինք է կնքել Կարուանայի հետ

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող գերհզոր մրցաշարում երեկ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: “Ա” խմբում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է իտալացաի Ֆաբիանո Կարուանայի հետ և խաղն ավարտվել է ոչ-ոքի: Խաղացված 7 տուրերից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր: Մրցաշարի առաջատարներն են Վասիլիյ Իվանչուկն ու Մագնուս Կարլսենը, որոնք ունեն 5-ական միավոր: Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Դևիդ Կլեյնի հետ: Պարտիան ավարտվել է 13-ամյա Սևյանի հաղթանակով: Խաղացված 7 տուրերից հետո Սևյանն ունի 3.5 միավոր: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Հու Յիֆանի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի Էրվին Լամին:

Նմանատիպ նյութեր