Վեյկ ան Զե. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գիրիի հետ
Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող ամենամյա գերհզոր մրցաշարում երեկ կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: “Ա” խմբում հանդես է գալիս նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Անիշ Գիրիի հետ և պարտիան ունեցել է խաղաղ ավարտ:
Մրցաշարային աղյուսակ
1. Կարուանա 2
2. Իվանչուկ 1½
3. Վաշիե-Լագրավ 1½
4. Ռաջաբով 1
5. Կարլսեն 1
6. Գիրի 1
7. Սո 1
8. Վոյտաշեկ 1
9. Վան Վելի 1
10. Արոնյան 1
11. Դին Լիրեն 1
12. Ջոբավա ½
13. Շարիչ ½
14. Հոու Յիֆան 0
Զուգահեռաբար ընթացող “Բ” մրցաշարում հանդես է գալիս նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի 13-ամյա շախմատիստ Սամուել Սևյանը, ով մրցել է սպիտակ խաղաքարերով և պարտվել բելգիացի Բարտ Միխելսին:
Մրցաշարային աղյուսակ
1. Գունինա 1½
2. Նավարա 1½
3. Վեյ Յի 1½
14. Սեւյան 0