Մոսկվայում հայտնի թմրավաճառ է ձերբակալվել
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են հայտնի թմրավաճառի, որից առգրավվել է 3 կգ հաշիշ, 1 կգ մարիխուանա, մեկ այլ թմրամիջոցի 2014 հաբ եւ 300 հազար ռուբլի:
Ձերբակալվածը Կալինինգրադի բնակիչ է, որը եկել էր Կիրովոգրադսկի փողոց՝ գնորդին ապրանքը տալու նպատակով: Թմրանյութերը նա պահել էր ավտոմեքենայում:
Առգրավված թմրամիջոցների գինը «սեւ» շուկայում կկազմեր մոտ 1 միլիոն ռուբլի: