1859 դիտում
19:58 25-04-2019
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. արարողությանը մասնակցել է նաև Մոսկվայում գտնվող ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Արարողությանը մասնակցում էին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։
Նախարար Տոնոյանն ու դեսպան Տողանյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։
Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվեց նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
11:06 04-06-2014
Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ֆոտոշարք
1865 դիտում
12:20 23-06-2014
Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1127 դիտում
11:25 14-07-2015
Տարոն Մարգարյանը Մարսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այս բաժնից
1666 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
514 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր