Ֆրանսիա - Հայաստան ընկերական խաղը կկայանա Նիսում
Ֆրանսիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին` Նիս քաղաքում, հայտնում է Le Figaro պարբերականը:
Ֆրանսիան որպես Եվրո 2016-ի կազմակերպիչ երկիր չի մասնակցում ընտրական փուլին, սակայն ընկերական հանդիպումներ է անցկացնում I խմբում ընդգրկված հավաքականների հետ: Ինչպես հայտնի է վերոնշյալ խմբում հանդես են գալիս Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի, Սերբիայի և Հայաստանի ընտրանիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի հավաքականը Երևանում 0:3 հաշվով զիջել էր ֆրանսիացիներին: