Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից հերթական պայմանագրային զինծառայողն է զոհվել. անգամ գյուղապետը չի կարողանում այդ լուրը հայտնել հարազատներին
Տավուշի մարզում այսօր` հունվարի 21-ին, հակառակորդի կրակոցից զոհվել է 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանը, սակայն անգամ գյուղապետը այդ լուրը չի կարողանում նրա ընտանիքի անդամներին հայտնել: Հորն էլ ասել են, թե՝ որդին վիրավորվել է:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Նրանից տեղեկացանք, որ Արմանը 3 անչափահաս երեխա ունի: Արդեն մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է:
«Ամբողջ գյուղը հավաքվել է իրար գլխի եւ սգում է Արմանի մահը, բայց ոչ ոք համարձակություն չի հավաքում այդ լուրը հայտնել հարազատներին»,- ավելացրեց գյուղապետը: