8474 դիտում
15:52 20-06-2014
Հակառակորդի կողմից սպանված զինծառայողի ծնողներին համագյուղացիները չեն կարողանում հայտնել ընտանիքի միակ որդու մահվան լուրը
Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր` հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չեն կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:
Գյուղապետը փոխանցեց, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմեց գյուղապետը:
Մ. Մկրտչյանը փոխանցեց նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այսօր դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել են, թե երբ է լուսանալու, այնինչ մինչեւ հիմա հարազատներն ու համագյուղացիները չեն կարողանում հայտնել նրանց որդու մահվան մասին լուրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան հակառակորդի կրակոցներից 2 հայ զինծառայողներ են զոհվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով` երեկ գիշեր զոհված զինծառայողը ԼՂՀ N զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանն է, ով զորակոչվել էր բանակ ԼՂ Մարտունու շրջանից: Նա 26 տարեկան էր: Մյուս զինծառայողը զոհվել է Արարատի N զորամասում:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միջադեպի հետ կապված հրապակում էր արել, որում ասվում է. «Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»