2218 դիտում
09:34 22-01-2015
Սյունիքի մարզպետարանը պատասխանել է Գորիսի բժշկական կենտրոնի կադրային փոփոխությունների մասին հոդվածին. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետարանը պատասխանել է Գորիսի բժշկական կենտրոնի կադրային փոփոխությունների մասին հոդվածին: Պատասխանում նշվել է, որ Մարինե Բաղդագուլյանը ոչ թե Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալն է, այլ վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր, եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որեւէ առնչություն չունի նրա աշխատանքային գործունեության հետ: Նրան աշխատանքից ազատել է վիրաբուժական բաժանմունքի վարիչը, գրավոր զեկուցագրի հիման վրա, ոչ պատշաճ աշխատելու համար: Աշխատանքից ազատման հրամանը տվել է Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Նորա Իվանյանը:
2014թ. դեկտեմրերի 30-ին, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սյունիքում մեծ հեղինակություն վայելող Գորիսի ԲԿ-ի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը, որն ունի երկարատև բուժման կարիք: Բժիշկ Սլավիկ Ամիրյանին մարզպետ Ս. Խաչատրյանը արժանացրել է շնորհակալագրի եւ այն պնդումը, իբր իր դիմումի մեջ Սլավիկ Ամիրյանը նշել է, թե չի ուզում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հերյուրանք է:
Գլխավոր բժշկի պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան, ինչպես նշվել է հոդվածում, այլ բժիշկ Նորա Իվանյանը։ Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կհայտարարվի մրցույթ՝ գործող կարգի համաձայն, և Սյունիքի մարզպետը նրա հետ կկնքի աշխատանքային պայմանագիր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»