«Ատլետիկո»-ն չի կարող մրցակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի հավատում նախորդ մրցաշրջանի կրկնողությանը, երբ իր թիմը նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:
«Ես չեմ սիրում խաբել մարդկանց: Այդ պատճառով կարող եմ ասել, որ «Ատլետիկո»-ն չի կարող մրցակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ: Այո, մենք ենք չեմպիոնները, սակայն հիմա մեր և մրցակիցների խաղացողների ընտրությունը փոխվել է: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն այլ առաջնությունում են խաղում: Մեր մրցակիցները կլինեն «Ատլետիկ»-ը, «Սևիլիա»-ն և «Վալենսիա»-ն: «Ատլետիկո»-ն կպայքարի երրորդ տեղի համար»,-նշել է Սիմեոնեն: