Սախալինում հայտնաբերել են տանտերերի «մումիացած» դիերը
                        ՌԴ Հարավային Սախալինի շրջանում իրավապահ մարմինները փորձում են պարզել բնակարանում ընտանիքի 3 անդամների մահվան պատճառը, որոնց «մումիացած»  դիերը գտել են հունվարի 20-ին:
Հայտնաբերվել է 58-ամյա տանտիրուհու և նրա 39-ամյա և 31-ամյա որդիների դիերը՝ առանց բռնի ուժով մահվան արտաքին նշանների: 
Տեղում չի հաջողվել պարզել նրանց մահվան պատճառն ու հանգամանքները:  «Մումիացած» դիերը տեղափոխվել են դիահերձարան՝ համապատասխան բժշկական և լաբորատոր փորձաքննություն անցկացնելու նպատակով:  
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ քննիչները բնակարանում 2013թ-ի ամսաթվով նամակ են գտել: Այս փաստի առթիվ  հաղորդվել է, որ մահացածները երկու տարի մնացել են բնակարանում, այդպիսով վերածվելով «մումիաների»: Իսկ նամակի պարունակությունը գաղտնի է պահվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

