Վրաստանի քաղաքացին ինքն իրեն պայթեցրել է որդու գերեզմանի վրա
                        2006 թվականին  Թբիլիսիի կենտրոնում ոստիկանական հատուկ գործողության հետեւանքով սպանվածի հայրը մահացել է որդու գերեզմանի վրա: Հայտնի է,  որ Յուրի Վազագաշվիլին պայթեցրել է ինքն իրեն: 
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցական ուղերձ է հղել հարազատներին եւ   հայտարարել, որ ցնցված է տեղի ունեցածից:
«Դատախազությունից պահանջում եմ անհապաղ հետաքննել կատարվածը եւ վերանայել մահացածի որդու՝ Զուրաբ Վազագաշվիլիի որդու գործը»,-ասել է նա: 
Հիշեցնենք, որ 2006 թվականին Վազագաշվիլին եւ եւս մեկ քաղաքացի սպանվել էին ոստիկանների կողմից՝ հանցավոր գործունեության կասկածանքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

