Ավստրալիան անհանգստացած է մեթամֆետամինի ապօրինի տեղափոխմամբ
                        Ավստրալիայի մաքսային դեպարտամենտը հայտարարել է, որ երկրում  կտրուկ աճել է մեթամֆետամին տեսակի թմրանյութի անօրինական տեղափոխումը վերջին մի քանի տարիների ընթացքում: 
Ըստ մաքսային ծառայության տվյալների, վերջին 10 տարվա ընթացքում առգրավված թմրամիջոցի ծավալը 10 անգամ մեծացել է: 
Ավտրալիան աշխարհում մեթամֆետամինի օգտագործմամբ  երկրների առաջին շարքերում է: 
13 տարեկանից բարձր ավստրալացիների 7%-ը խոստովանել է, որ կյանքում գոնե մեկ անգամ փորձել է այն: 
Այս թմրամիջոցը Ավստրալիա է հասնում Հարավ-Արևելյան Ասիայից կամ այն անօրինական կերպով  ստանում են լաբորատորիաներում: 
Ի դեպ՝ մեթամֆետամինը հանդիսանում է կախվածության առաջացման չափազանց բարձր ներուժով հոգեխթանիչ, ինչի հետևանքով էլ դասվում է հոգեմետ նյութերի շարքին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

