Ավստրալիան ետ է կանչել Բաղդադում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին
Ավստրալիայի ԱԳՆ֊ը հայտնել է, որ Իրաքից ետ է կանչել ավստրալական դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru֊ն։
«Անվտանգության նկատառումներից ելնելով իրավիճակի վատթարացման պատճառով ավստրալացի մի շարք պաշտոնական անձինք Բաղդադից ետ են կանչվել»,- ասվում է ավստրալիական գերատեսչության կայքի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ավստրալիայի դեսպանատունը շարունակում է իր աշխատանքը, սակայն աշխատակիցների ավելի փոքրաթիվ կազմով։