211652_close_icon
views-count2611 դիտում article-date 22:58 25-10-2019

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի, հաշիշի և ափիոնի ապօրինի շրջանառության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է Իրանից։ Արաբկիրի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բացի հիշյալ զանգվածից տղամարդը Իրանից այլ թմրամիջոցներ էլ է բերել, որոնք պահում է տանը։ Բերման ենթարկվածի բնակարանի զննությամբ՝ հայտնաբերվեց հաշիշի և մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։ Բացի այդ, նրա հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ Արաբկիրի քրեական հետախույզներին ներկայացրեց 60 գրամից ավելի ափոնի նմանվող զանգված։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր