Օբաման Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը համարում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հաղթանակը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Կոնգրեսին ուղղված տարեկան ուղերձով: Օբաման միջազգային արենայում Ռուսաստանի ներկայիս տնտեսական և քաղաքական մեկուսացումն անվանել է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության հաղթանակ:
«Նախորդ տարում մենք մեր դաշնակիցների հետ հսկայական գործ արեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում: Այն ժամանակ որշներն ասում էին, թե Պուտինի ագրեսիան ռազմավարական մտածելակերպի և ուժի մեծ ցուցադրություն է: Իսկ այսօր ուժեղ է Ամերիկան և միասնական՝ իր դաշնակիցների հետ, իսկ Ռուսաստանը մեկուսացվել է, իսկ նրա տնտեսությունը՝ թուլացել»,-ասել է Օբաման: